
Տոկիոյին հարակից ճապոնական Չիբա պրեֆեկտուրայի ավելի քան 4 հազար բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրականության՝ «Դուջուան» թայֆունի հետևանքով։ Թայֆունը սեպտեմբերի 20-ին անցել էր երկրի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով։ Այս մասին ասվում է բնական աղետի հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ տեղական իշխանությունների հերթական պաշտոնական զեկույցի մեջ։
Զեկույցի համաձայն՝ զոհերի ճշտված ցուցակում ընդգրկված է 13 մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած։
Աղետի գոտում վնասվել է գրեթե 1,7 հազար շինություն։