
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը։
«Սա հետաքրքիր խնդիր է։ Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ և ասել, որ նա պետք է ավելի քիչ հարվածներ հասցնի ՆՎԳ-ներին»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ Իլինոյս նահանգում։
Թրամփի խոսքով՝ Զելենսկին պատասխանել է, որ «հավանաբար, մենք այդպես էլ կանենք»։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել այդ թեմայով իրենց զրույցը։ Նրա խոսքով՝ աշխարհում դիզելային վառելիքի պակասի պատճառը հենց այդ հարվածներն են, ոչ թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։