Իրանը պատրաստ է բանակցությունների և ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության․ Արաղչի

Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր ռազմական հակամարտության։ Միաժամանակ, Թեհրանի նկատմամբ ամերիկյան ագրեսիայի նոր փուլը նույնքան անարդյունք կլինի, որքան նախորդը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք լիովին պատրաստ ենք, եթե ագրեսիայի նոր փուլ սկսվի։ Մենք կդիմակայենք ցանկացած ագրեսիայի, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք նաև դիվանագիտական բանակցությունների։ Ընտրությունը Թրամփինն է», — NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Արաղչին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև նոր ռազմական հակամարտությունը նույնքան անարդյունք կլինի, որքան նախորդը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը լիովին պատրաստ է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն, սակայն միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը ընդունի Իրանի՝ յոթ կետից բաղկացած ծրագիրը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ յոթօրյա ծրագիր։ Թրամփը հայտարարել էր, որ մերժել է Իրանի առաջարկը։

Միևնույն ժամանակ, ինչպես Արաղչին հայտարարել է կիրակի գիշերը, Իրանը միջնորդներից սպասում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր առաջարկների նկատմամբ ԱՄՆ-ի վերջնական պատասխանին՝ չնայած Թրամփի հայտարարությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ է ակնկալում արդեն հաջորդ շաբաթ։

 

Leave a Comment