
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ հերոս ընկերներ, փառք ու խոնարհում ձեզ։ Դուք չկաք մեր կողքին, բայց ապրում եք մեր սրտերում և մեր հիշողության մեջ։ Մենք ձեզ երբեք չենք մոռանա։
Ձեր զոհողությունն ու ձեր կիսատ թողած գործը մեզ համար սրբություն են։ Մենք պարտավոր ենք շարունակել ձեր ճանապարհը և հասցնել ձեր գործը արժանի ավարտին։
Հավատում եմ՝ պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի, և յուրաքանչյուր ոք իր արարքների համար մի օր պատասխան է տալու։ Ձեր հիշատակը հավերժ է, իսկ ձեր անունները՝ անջնջելի»։