Ծիծեռնակաբերդում գտնվող ՀԷՑ-ի ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է – armeniatoday.am

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է ժամը 21:10-ին, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։

Գերատեսչության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ՝ դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն։ Հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 17:07-ին, իսկ ժամը 20:10-ին հրդեհը մեկուսացվել է։

Հրդեհը մարելու աշխատանքների ընթացքում երկու հրշեջ-փրկարար ծխահարվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ մի քանի ժամ մնացել են առանց էլեկտրականության։ ՀԷՑ-ի տվյալներով՝ անջատումը վերաբերում էր մոտ 5000 բաժանորդի։ Ընկերությունը խոստացել է առաջիկա ժամերին այլընտրանքային տարբերակով վերականգնել էլեկտրամատակարարումը։

Ընկերությունը նաև իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Leave a Comment