Թրամփն Իրանի հետ բանակցություններ է ակնկալում արդեն հաջորդ շաբաթ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, գրել է Axios-ը:

Թրամփի խոսքով՝ այս փուլում նա ավելի շատ բանակցություններ է ակնկալում, քան գործարքի կնքում։

«Ես Իրանի հետ ավելի շատ բանակցություններ եմ ակնկալում։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես կցանկանայի։ Սա այն է, ինչի հետ մենք, գուցե, համաձայն կլինեինք մեկ տարի առաջ»,- հայտարարել է Թրամփը պարբերականին տված հարցազրույցում։

Axios-ի մերձավորարևելյան աղբյուրների տվյալներով՝ անուղղակի բանակցությունների նոր փուլ կարող է սկսվել արդեն սեպտեմբերի 28-ին։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորության մասին «միշտ մտածում է»։

Թրամփը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր, որ մերժում է լարվածության թուլացման վերաբերյալ իրանական ծրագիրը։

Իրանի ռազմական հրամանատարությունը Մերձավոր Արևելքի երկրներին սեպտեմբերի 21-ին զգուշացրել է հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն երկրի տարածքին ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածներին։

Leave a Comment