ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ մարվել է, հայտնում է ՀԷՑ-ը։
«Ժամը 22:30-ի դրությամբ՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում»,-նշված է հաղորդագրությունում։