Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ րդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։ Հրշեջ-փրկարարները շարունակում են հրդեհի մարման աշխատանքները և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մայրաքաղաքի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են։
