Մակրոնի որոշումը, Կարմիր աֆիշը, ֆրանսիացու բանաձևը, Լուի Արագոնը, Մանուշյանների պանթեոնացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մակրոնի որոշումը, Կարմիր աֆիշը, ֆրանսիացու բանաձևը, Լուի Արագոնը, Մանուշյանների պանթեոնացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առանց ֆիլտրի» հաղորդման հյուրն է «Մանուշյանը՝ Պանթեոնում» նախաձեռնության գլխավոր հեղինակներից և առաջ մղողներից Ժան-Պիեռ Սաքունը։ Նրա մասնակցությամբ տարիներ շարունակ իրականացված աշխատանքի արդյունքում Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները 2024 թվականին տեղափոխվեցին Ֆրանսիայի Պանթեոն։

Ժան-Պիեռ Սաքունը խոսել է նախաձեռնության պատմությունից և իրականացված մեծ աշխատանքի մասին, ներկայացրել է գաղափարի առաջացման և իրականացման դժվարություննները։ Նա ներկայացրել է Մանուշյանների դերը հակաֆաշիստական պայքարում և պանթեոնացման հիմնական նպատակը և ուղերձը։

Խոսել ենք նաև Սաքունի հրեական ծագման և Մանուշյանի ջոկատում կռվող հրեաների հետ նրա հնարավոր կապի և դերի մասին։

Սաքունը մանրամասներ է ներկայացրել նախաձեռնությանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերի և միաձնյա որոշման մասին։ Հաղորդման վերջնամասում նա անդրադարձել է իր կողմից քարոզվող աշխարհիկության գաղափարախոսությանը և Հայաստանում դրա հնարավոր կիրառմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment