Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացնենք․ Ռոմանոս Պետրոսյան

Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացնենք․ Ռոմանոս Պետրոսյան

Այս պահին շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, բայց ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը, ասաց 
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհին։

«Հաղորդում է ներկայացվել դեպքի մասին՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու, քանի որ մեր մասնագետների համոզմամբ՝ նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Բայց չենք բացառում որևէ տեսակի վարկած։ 

Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացնենք, եթե պիտանի կլինի հետագա շահագործման, ապա վերակառուցում կանենք։ Եթե պիտանի չլինի, այս հզորության ենթակայան այս տարածքում կկառուցենք։

Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի Մոնթե Մելքոնյան մայրուղու շրջակայքում հողատարածք ձեռք բերենք ու բարձր լարման խոշոր՝ ժամանակակից ենթակայան կառուցենք»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment