Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանում է գրանցվել Երևանում. առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 5000 բաժանորդ, որոնց մեծ մասը՝ Կենտրոն վարչական շրջանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ տեղում աշխատում են մասնագիտական բրիգադները, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ հրդեհի հետևանքները հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու և էլեկտրամատակարարումը լրիվ ծավալով վերականգնելու համար։