Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով հոսպիտալացվել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:07-ին, Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատող մարտական հաշվարկներին դեռևս չի հաջողվում մարել կրակը:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: