Խոշոր հրդեհ «Ծիծեռնակաբերդի» հարևանությամբ․ հրշեջներին դեռևս չի հաջողվում մարել կրակը

Երևանում լուրջ հրդեհ է բռնկվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի հարակից տարածքում։ Թանձր ծուխը պատել է երկինքը, իսկ դեպքի վայրից ստացվող տեղեկությունների համաձայն՝ կրակը բռնկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը պատկանող ենթակայանում։

Հրշեջ-փրկարարները շարունակում են պայքարել կրակի դեմ, սակայն խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվում մարել։ Դեպքի մանրամասներն ու պատճառները ճշտվում են։

Leave a Comment