Երևանում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում – armeniatoday.am

Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Ահազանգը ստացվել է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հերթապահ խումբ և մեկ ավտոսանդուղք։

Նշվում է, որ հրշեջները շարունակում են հրդեհաշիջումը և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

Leave a Comment