Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:07-ին, Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբն ու մեկ ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ՝ միջոցներ ձեռնարկելով կրակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։