Մայրաքաղաքում պարեկներն ու քաղաքացիները բռնել են Երևանի կենդանաբանական այգու ազատավանդակից դուրս եկած «Թաթա» անունով կարապին և տեղափոխել այգի, հայտնում է Shamshyan.com կայքը։
Կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Կայքի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, իսկ նրա արժեքը գնահատվում է մոտ $1500։
Հրապարակման պահին Երևանի կենդանաբանական այգին տեղի ունեցածը չէր մեկնաբանել։
