Ըստ Reuters-ի՝ Հորդառատ անձրևների հետևանքով Հնդկաստանում ջրհեղեղներն ու սողանքները 56 մարդու կյանք են խլել, ևս 46-ը վիրավորվել են, իսկ ավելի քան 1,000 տուն վնասվել է։
Նեպալում զոհվել է 14 մարդ, ևս 11-ը համարվում են անհետ կորած։ Իշխանությունները 49 շրջանում նախազգուշացրել են հանկարծակի ջրհեղեղների վտանգի մասին, քանի որ գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
Հնդկաստանում մի շարք խոշոր գետեր, այդ թվում՝ Գանգեսը, Կոսին և Նարմադան, անցել են վտանգավոր մակարդակը։ Նեպալի մի շարք շրջաններում ջրհեղեղներն ու սողանքները խափանել են էլեկտրամատակարարումն ու հեռահաղորդակցությունը։
Նեպալում մեկ այլ միջադեպի հետևանքով ձնահյուսը ծածկել է Հիմլունգ Հիմալ լեռան բազային ճամբարը, և 10 տեղացի աշխատակից համարվում է անհետ կորած։
