Nvidia-ի չիպերի փոխարեն գողացել են 20 տոննա ավազ

Nvidia-ի չիպերի փոխարեն գողացել են 20 տոննա ավազ

Կալիֆոռնիայում գողերը Nvidia-ի տարբերանշաններով երկու կցորդ են գողացել՝ ենթադրաբար ակնկալելով այնտեղ գտնել թանկարժեք տեխնոլոգիական սարքավորումներ, սակայն դրանցում մոտ 18 տոննա ավազ է եղել։ Այս մասին հայտնում է WIRED-ը։

Կցորդները պատկանում էին ինքնավար բեռնատարների մշակմամբ զբաղվող PlusAI ընկերությանը, որը համագործակցում է Nvidia-ի հետ արհեստական բանականության ծրագրային ապահովման և ինքնավար բեռնատարների տեխնոլոգիաների ոլորտում։

Ըստ WIRED-ի՝ գողերը կցորդները տարել էին ընկերության՝ Կալիֆոռնիայի Նյուարկ քաղաքում գտնվող պահեստի տարածքից։ Դրանք հետագայում հայտնաբերվել են պահեստից մոտ կես մղոն հեռավորության վրա։

PlusAI-ի ներկայացուցիչը հայտնել է, որ կցորդներն օգտագործվում էին հետազոտությունների և զարգացման փորձարկումների ժամանակ։ Դրանցում բեռնված մոտ 20 հազար ֆունտ՝ շուրջ 9 տոննա ավազն օգտագործվում էր որպես բալաստ՝ բեռնատարների ինքնավար վարման փորձարկումների ժամանակ բեռի քաշը նմանակելու համար։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կցորդները հայտնաբերվել են՝ ընդհանուր մոտ 40 հազար ֆունտ՝ շուրջ 18 տոննա ավազով։ Գողերը կոտրել էին կցորդների կողպեքները, սակայն PlusAI-ի բեռնատարները, որոնցով դրանք քարշ էին տրվել, չեն գողացվել։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում, իսկ կասկածյալների ձերբակալությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

WIRED-ը նաև նշում է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում աճել է տվյալների կենտրոնների համար նախատեսված բարձրարժեք համակարգչային սարքավորումների, այդ թվում՝ սերվերների և ցանցային սարքավորումների գողությունների թիվը։

Leave a Comment