Հորմուզի նեղուցում առգրավվել է ԱՄՆ ԶՈւ-ին պատկանող ստորջրյա անօդաչու սարք. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում առգրավվել է ԱՄՆ ԶՈւ-ին պատկանող ստորջրյա անօդաչու սարք. ԻՀՊԿ

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում առգրավել է ԱՄՆ զինված ուժերին պատկանող ստորջրյա անօդաչու սարք։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ սարքը հայտնաբերվել և վերահսկողության տակ է վերցվել տեղեկատվական հետախուզության ու էլեկտրոնային պատերազմի միջոցների կիրառմամբ իրականացված գործողության ընթացքում։

Իրանական կողմի պնդմամբ՝ խոսքը Remus 600 տեսակի ստորջրյա անօդաչու սարքի մասին է, որը, ըստ հաղորդագրության, Հորմուզի նեղուցում հետախուզական առաքելություն էր իրականացնում։

Իրանի ԻՀՊԿ-ն նշել է, որ սարքն այժմ գտնվում է իր մասնագետների տրամադրության տակ, որոնք փորձում են վերականգնել դրանում պահված տեղեկատվությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment