Պարտությունը երբեք էլ մարդու կյանքում վերջնական վճիռ կամ դատավճիռ չի եղել․Բագրատ Սրբազան

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Բագրատ Սրբազանն իր խոնարհումն է հայտնել հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիներին՝ ընդգծելով նրանց սխրանքն ու հաղթանակի հավատը:

«Նախ ուզում եմ խոնարհումս հայտնել մեր բոլոր նահատակ զավակներին, եղբայրներին, ովքեր ոգու բռունցքով մարտնչեցին, որպեսզի հայրենիքը չհանձնվի։ Այո՛, իրենք հաղթեցին, ես միշտ ասել եմ դրա մասին, իրենք հաղթանակի երազանքով գնացին»,- նշել է Սրբազանը։

Անդրադառնալով պատերազմի ելքին և դրա պատճառներին՝ Բագրատ Սրբազանը շեշտել է, որ տեղի ունեցածը հետևանք էր ապիկարության և դավաճանության.

«Մենք տեսանք ու ճաշակեցինք դառը պարտությունը։ Թե՛ բանակը, թե՛ ժողովուրդն ամբողջությամբ ներգրավված էին պատերազմական այս գործընթացում։ Սակայն ապիկարության, իսկ այժմ կասեմ՝ նաև դավաճանության պատճառով ամեն ինչ մատնվեց ու ուրացվեց, այդ թվում՝ Արցախը»։

Leave a Comment