Պուտինը հնարավոր է հանդիպում ունենա Ծինպինի և Թրամփի հետ. Պեսկով

Պուտինը հնարավոր է հանդիպում ունենա Ծինպինի և Թրամփի հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի հետ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի (ԱԽՏԽ) գագաթնաժողովի շրջանակում, որը նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում։ 

«Սա լավ հնարավորություն կլինի, որպեսզի առաջնորդները գագաթնաժողովի շրջանակում այս կամ այն ձևաչափով հանդիպեն։ Դժվար է ասել՝ դա կլինի առանձին եռակողմ հանդիպում, թե երկկողմ հանդիպումներ։ Սակայն արդեն միանշանակ է, որ Պուտինն ու նախագահ Սին պայմանավորվել են Չինաստանում հանդիպելու մասին։ Կտեսնենք։ Այս պահին կարելի է միանշանակ ասել, որ նման հնարավորություն կլինի», – հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի»՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։ Նրա խոսքով՝ հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։

«Մենք գնահատում ենք այդ քայլը՝ հենց այն փաստը, որ Պուտինը նման կերպ հրավիրվել է «քսանյակի» գագաթնաժողովին։ Մենք շնորհակալ ենք այդ հրավերի համար, սակայն այս պահին դրանից չափազանց հեռուն գնացող եզրակացություններ անելը, հավանաբար, վաղաժամ կլինի», – ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment