Վրաստանը ցանկանում է վերականգնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ • Tribune.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կարճատև զրույցի ժամանակ նա արտահայտել է Թբիլիսիի ցանկությունը՝ վերականգնելու Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը քայլ է արել, և Թբիլիսին ակնկալում է ԱՄՆ-ից փոխադարձ քայլեր։

Ես հնարավորություն ունեցա խոսելու և՛ ԱՄՆ նախագահի, և՛ պետքարտուղարի [Մարկո Ռուբիոյի] հետ, որտեղ նշեցի, որ մեր ցանկությունն է վերականգնել ռազմավարական գործընկերությունը, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ Վրաստանը, եթե Երևանը շարունակի մերձեցումը Արևմուտքի հետ։

Leave a Comment