
«Երբ որ իշխանությունները փոխվեն, այս պատերազմի բոլոր հանգամանքները բացահայտվելու են»,- «Եռաբլուր»-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
«Ինչպե՞ս եղավ, որ մենք, այսպիսի պարտություն կրեցինք, այսպիսի իրավիճակում հայտնվեցինք: Այս իշխանությունը իրենք իրենց դեմ, բնականաբար, գործողություններ չեն անելու, իշխանությունը կփոխվի, և մենք կհասկանանք, թե որն է եղել այս ամենի պատճառը»,– ընդգծել է պատգամավորը: