Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Starlink-ի տվյալների տրամադրումը Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու նպատակով կարող է «չափազանց վնասակար, պոտենցիալ վտանգավոր և անխոհեմ քայլ» լինել։
Պեսկովը նման հայտարարություն է արել «Վեստի» լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Նա նաև հայտնել է, որ ակնկալում է՝ Ռուսաստանի Starlink-ի համանման «Рассвет» համակարգը մոտ ապագայում կսկսի ավելի արդյունավետ աշխատել։
