Հնդկաստանի Ջարխանդ նահանգի Ռանչի քաղաքում կապիկը մտել է ալկոհոլային խմիչքների խանութ, խմել մոտ կես շիշ օղի և քնել խմիչքի արկղերի վրա։
Դեպքը տեղի է ունեցել Օրմանջհի Չոուկ շրջանում։ Խանութի աշխատակիցները սկզբում փորձել են կապիկին դուրս հանել, ապա նրան շեղելու համար թխվածքաբլիթներ են առաջարկել։ Սակայն կապիկը վերցրել է օղու շիշը, կոտրել այն և խմել ալկոհոլը։
Որոշ ժամանակ անց կապիկը պառկել է խանութում գտնվող խմիչքի արկղերից մեկի վրա և քնել։ Դեպքին ականատես մարդիկ նկարահանել են կատարվածը։
Տեղացիների և խանութպանների խոսքով՝ վերջին օրերին կապիկին նկատել էին նաև դեն նետված շշերից մնացած ալկոհոլը լիզելիս։
