Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին։ Կոսանովը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից և սեպտեմբերի 3-ին կրկին նշանակվել էր այդ պաշտոնում։

Պաշտոնանկությունը տեղի է ունեցել Մանգիստաուի մարզում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի զոհվելուց օրեր անց։ Որոնողական աշխատանքներն ավարտվել էին սեպտեմբերի 25-ին։

Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Այդոս Միրզախմետովը։ Տոկաևը նրան հանձնարարել է ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և առաջնահերթություն դարձնել զինծառայողների կյանքի ու առողջության անվտանգությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment