ԱՄՆ-ը պատրաստվում է նոր տնտեսական միջոցներ կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր տնտեսական միջոցներ կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների քարտուղարությունը նախատեսում է նոր միջոցներ կիրառել Իրանի տնտեսական հատվածի նկատմամբ՝ «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը։

Նրա խոսքով՝ նախկինում կիրառված սահմանափակումներն արդեն որոշակի արդյունքներ են տվել։ 

Բեսենթի հայտարարության համաձայն՝ Թուրքիան և Օմանը դադարեցրել են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթների ընդունումը, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել են իրանական ավիաընկերությունների թռիչքները։ Միաժամանակ, Թուրքիայի և ԱՄԷ-ի մի շարք բանկեր դադարեցրել են Իրանի հետ ֆինանսական գործառնությունները։

«Տնտեսական վտարանդի» գործողության մեկնարկից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նպատակային ֆինանսական միջոցներ է կիրառել բանկերի և ավիացիոն ծառայություններ մատուցողների նկատմամբ», – նշել է Բեսենթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները տարբեր երկրներում աշխատանքային խմբեր են ներգրավել՝ տեղական կառավարությունների հետ քննարկելու Իրանի նկատմամբ լրացուցիչ միջոցների կիրառումը։

Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է համագործակցել այլ երկրների հետ՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։

«Ես շնորհակալ եմ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Օմանի և ԱՄԷ-ի կառավարություններին։ Մենք շարունակելու ենք աշխատել միասին, քանի որ դեռ շատ անելիքներ կան՝ թույլ չտալու համար, որ Թեհրանը իրականացնի իր ահաբեկչական օրակարգը», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղարը։

Leave a Comment