ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն
«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝
- Վաղարշապատի ստորաբաժանում
- Թումանյանի ստորաբաժանում
- Վանաձոր 3 ստորաբաժանում
- Եղվարդի ստորաբաժանում
Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝
- Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
- Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,-հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
