ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվումծննդաբերելու նպատակով մեկնել ԱՄՆ։
«Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։
Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,-նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
