ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ շրջիկ գրասենյակներ կգործեն 3 համայնքում

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«2026 թվականի սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն՝

  • Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
  • Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment