Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 27-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +28-30 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +19-24 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19-23 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +25-27 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +16-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +18-22 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +18-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +24-28 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +25-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +28-30 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 28-30 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15-19, նախալեռնային շրջաններում՝ +18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-27 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 23 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment