Աստվածային ինքնազսպում

Աստվածային ինքնազսպում

27.09.2026 | 00:07


Սեպտեմբերի 27

Մի՞թե Իմ ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել: Ո’չ, երբեք: Փրկելու Իմ զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ փրկությունը հասկանալու քո կարողությունը: Նշանակում է զորությունից՝ զորություն, կատարելությունից՝ կատարելություն, մենք միասին ենք անցնում:

Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար` Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով:

Իմ կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում: Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլ այն «ավելի է երկարել», կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:

Ահա թե որքան նրբանկատորեն եմ վերաբերում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին:

Երբեք, ոչ մեկին չեմ պարտադրում Իմ օգնությունը և փրկությունը:

Թերևս, մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկը ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ Աստվածային անհամբերությունը և ցանկությունը` մինչև որ հոգու կանչը Ինձ գործելու իրավունք տա:

Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում:

Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող սիրտը պահանջելով Իմ օգնությունը, առաջնորդությունը և հրաշագործ կարողությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment