
Շնչառական նոր ռեսպիրատոր պաթոգենի ի հայտ գալը կարող է հանգեցնել համավարակի, որի հետևանքները համադրելի կլինեն COVID-19-ի համավարակի հետևանքների հետ։ Այս տեսակետն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ընթացքում։ Նրա խոսքով՝ նոր համավարակն անխուսափելի է, և դա ընդամենը ժամանակի հարց է։ «Հաջորդ համավարակի դեպքում հարցն այն չէ՝ արդյոք այն կլինի, թե ոչ, այլ այն, թե երբ այն կսկսվի»,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։