Շենքի մուտքի մոտ բեյսբոլի բիտայով հարվածել է կնոջ դեմքին՝ գումար հափշտակելու համար



Սանկտ Պետերբուրգում տղամարդը շենքի մուտքի մոտ բեյսբոլի բիտայով հարվածել է կնոջ դեմքին՝ 28 հազար ռուբլի հափշտակելու համար։ Զգուշացում՝ տեսանյութը շատ դաժան է։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Մետալիստների պողոտայի 59-րդ շենքի մոտ։ Հարձակվողը կնոջը մոտեցել է հետևից, մահակով հարվածել դեմքին և վերցրել նրա գումարը։


Կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։


Հարձակվողին ավելի ուշ ձերբակալել են։ Նա Մորդովիայից Սանկտ Պետերբուրգ աշխատանքի եկած 33-ամյա տղամարդ է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակման հոդվածով։

Տեսնայութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment