Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 4 վիրավոր․ ԶԼՄ – armeniatoday.am

Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 4 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Leave a Comment