
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հանդիպումը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Բանակցությունները կայացել են գերմանական կողմի նախաձեռնությամբ և տևել են մոտ 20 րոպե։ Լավրովի և Վադեֆուլի բանակցությունների բովանդակության մասին դեռևս չի հաղորդվել։
Լավրովը Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ վերջին անգամ հանդիպել էր Մոսկվայում 2022 թվականի հունվարին. այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անալենա Բերբոքը։