
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Չեմ կարծում, թե զինվորականների միջամտության անհրաժեշտություն կառաջանա»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշել է նա՝ պատասխանելով կղզու դեմ «ռազմական գործողությունների ծրագրի» վերաբերյալ հարցին։