Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, վստահեցրել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Բժշկական տեսանկյունից Խամենեին լիովին առողջ է», – CBS-ին տված հարցազրույցում ասել է Փեզեշքիանը։

ԶԼՄ-ները և ամերիկյան իշխանությունները, առանց որևէ ապացույց ներկայացնելու, նախկինում ենթադրել են, որ Խամենեին կամ մահացած է, կամ՝ ծանր վիրավորված։

Սակայն Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են այս պնդումները և հայտարարել, որ գերագույն առաջնորդը ողջ և առողջ է։

Leave a Comment