
Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետո, Al Jazeera-ի եթերում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ընդ որում, հարձակումները հաջորդել են բանակցությունների յուրաքանչյուր փուլին»,- նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտություն չի տեսնում հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ, երբ նրանք չեն կատարել նախկինում ստորագրված համաձայնագիրը։
Հունիսի կեսերին ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրեցին խաղաղության գործընթացի մեկնարկի հուշագիր։ Սակայն շաբաթներ անց սկսվեց լարվածության նոր փուլը։