
«Ազգային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զով սենյակներում սուրճ խմելով՝ տուժողների իրավունքները չեն վերականգնվի․
Զեղծարարություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ Քննչական կոմիտեին ուղղված իմ խոսքը։
Ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները։ Ինչպե՞ս եք վերադարձնելու քաղաքացիների գումարները։
Քաղաքացիներն այլևս չեն կարող բավարարվել լռությամբ և անորոշ պատասխաններով։ Նրանք ունեն իրենց հարցերի պատասխաններն ու իրենց իրավունքների վերականգնման իրական մեխանիզմներն իմանալու իրավունք։
Տուժողների իրավունքների վերականգնումը չի կարող մնալ անպատասխանատվության և անորոշության մեջ։
ԱՄՈ՛Թ ՁԵԶ»։
Աղբյուրը` Մհեր Կարագոզյան