ՌԴ-ն Եվրոպայի դեմ պատերազմի չի պատրաստվում․ Պուտին – armeniatoday.am

Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ռազմական գործողության եվրոպական երկրների դեմ և դրա համար չունի ո՛չ ծրագրեր, ո՛չ հիմքեր, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Չենք պատրաստվում որևէ ռազմական գործողության Եվրոպայի դեմ։ Նման ծրագրեր չունենք և, որ ամենակարևորն է, հիմքեր չունենք, իրական որևէ դրդապատճառ չկա Եվրոպայի հետ իրավիճակը սրելու համար»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից եվրոպական երկրների վրա հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարությունները նպատակ ունեն սրել իրավիճակը և հասարակական կարծիք ձևավորել՝ Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության վրա հետագա ծախսերը հիմնավորելու համար։

Նախագահը Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին խոսակցություններն անվանել է «իրավիճակի նպատակային ուռճացում և սադրանք»։ Նրա կարծիքով՝ նման հայտարարություններն օգտագործվում են Ուկրաինային հետագա աջակցությունն ու Ռուսաստանի զսպման քաղաքականությունը հիմնավորելու համար։

Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Պուտինին հրավիրել է մասնակցել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ 

Leave a Comment