Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները



ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նեպալի արտաքին գործերի նախարար Շիսիր Խանալի հետ։



Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է հատկապես կլիմայի, վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում գործարար կապերի խթանումը:


Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ, այդ թվով՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment