Մոջթաբա Խամենեիի մոտ առողջական որևէ խնդիր չկա․ Փեզեշքիան

Մոջթաբա Խամենեիի մոտ առողջական որևէ խնդիր չկա․ Փեզեշքիան

Մոջթաբա Խամենեիի մոտ առողջական որևէ կոնկրետ խնդիր կամ բարդություն առկա չէ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը․

«Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք և ավելի քան յոթ ժամ անցկացրինք միասին, իհարկե, սովոր չէինք այդքան երկար ժամանակ նստած մնալուն։ Մենք փոխում էինք դիրքերը, ոտքը ոտքին գցում և այլն։ Սակայն, իհարկե, նա բավականաչափ առողջ էր՝ այդ պայմաններում այդքան ժամանակ դիմանալու համար»,- ասել է նա՝ հավելելով․

«Բժշկական տեսանկյունից նա լիովին առողջ է։ Լսեք սա ինձանից՝ որպես բժշկի, և ընդունեք․ նա որևէ խնդիր չունի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment