
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի՝ յոթօրյա հրադադարի մասին առաջարկն ու մերձավորներին հայտնել՝ նոյեմբերին կայանալիք Քոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսման մասին, գրում է The Wall Street Journal-ը։ Հոդվածում նշվում է, որ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել հնարավոր հարվածների մասշտաբի վերաբերյալ։ Լրատվամիջոցի վերլուծությամբ, ԱՄՆ առաջնորդն իրականում չի ցանկանում «վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները»՝ ռազմամթերքի պաշարների սպառման պատճառով։