Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտը կդանդաղեցնի մահաբեր զենքերի զարգացումը։ Եթե պատերազմը շարունակվի, ապա մահաբեր սպառազինությունները կկատարելագործվեն ու կզարգանան այնքան, որ կդառնան սպառնալիք ողջ աշխարհի համար։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Արդեն հաջորդ տարի կա ռեալ հավանականություն, որ արհեստական բանականությունը եւ ոչ միայն մարդիկ, կսկսեն որոշել, թե ինչ է տեղի ունենալու մարտի դաշտում։ Մեզ խաղաղություն է պետք, նախքան այդ կետին հասնելը»,- գրել է նախագահ Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։