Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը





Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հանրահայտ լուսանկարի արտապատկերը մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգու արտաքին քարե պարսպից վանդալիստաբար քերելու՝ քպ-ական քաղաքապետարանի ցածրոգի արարքին.

«Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը։

Քաղաքի կառավարումը ձախողածներն ու թանկացումների հեղինակները, հիմա էլ անցել են Հայի ոգին կոտրելու ու Հերոսների հիշատակը մոռացության տալու գործին։

Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելը՝ հերթական ոտնձգությունն է համայն հայության նկատմամբ։

Լռելու հետևանքը…

Փա՜ռք Հերոսներին»:



Leave a Comment