Այգեստանի դպրոցում դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ ԿԳՄՍՆ

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 25-ին դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարությունը նշել է, որ դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։

Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ ԿԳՄՍՆ-ն հավելել է, որ կուսումնասիրի տեղի ունեցած միջադեպը և կտա լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment