Ծառայեք բոլորին

Ծառայեք բոլորին

26.09.2026 | 00:00

Ես ձեր մեջ եմ ծառայողի պես:

Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը: Պատրա՛ստ եղեք ձեր որդի լինելը ծառայությամբ հաստատել: Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք իբրև ձեր Հոր տունը եկած հյուրեր: Ամենքի հետ վարվեք սիրով, ազնվորեն ու մեծ նրբանկատությամբ:

Եղեք իբրև ծառա բոլորի՛ն, ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի համարեք:

Միշտ պատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար:

Ծառայություն, սիրով կատարված անվերջ ծառայություն:

Բացվող ուրախություն կա ծառայության մեջ:

Մեծ հրճվանք կա ուրիշներին օգնելով Իմ կամքը կատարելու մեջ:

Կարողացեք Իմ կամքի արտահայտությունը լինել առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար եմ նախատեսել:

Մի մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայյում եք նախ ձեր Վարդապետին` Տիրոջը, որ աշակաերտների ոտքերը լվաց:

ՈՒստի ծառայելով ուրիշներին` ապացուցեք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:

Մեկնաբանություններ

Leave a Comment