Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում հաղթել է Լատվիային։
Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Հայաստանի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գեորգի Հարությունյանը (31-րդ րոպե) և Արթուր Ղարիբյանը (75-րդ րոպե)։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Չեռնոգորիայի հետ։
