«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից ներկրման արգելքը պահպանելու մասին

Ռուսաստանը չի վերացնում Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներկրման արգելքը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզորին»։

««Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից չի ստացել հիմնավորող փաստաթղթեր՝ ձկան և կաթնամթերքի արտադրության ոլորտում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ։ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և պաշտոնական հարցումներ։ Սա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Հայկական կողմը տեղեկացվել է այդ մասին», – մեջբերում է գործակալությունը կարգավորող մարմնի խոսքերը։

Վերջին ամիսներին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի մատակարարումների նկատմամբ։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանից ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումների, «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման կասեցման, ձկան արտահանման, կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման սահմանափակման մասին:

Leave a Comment